Իսպանիայում արագընթաց գնացքի վթարի հետևանքով 39 մարդ է զոհվել, ևս 75-ը վնասվածքներ են ստացել։ Այս մասին հայտնում է Daily Express-ը։
Արագընթաց գնացքը դուրս է եկել ռելսերից, հայտնվել հանդիպակաց գծի վրա և բախվել մոտեցող գնացքին։
Մալագայից Մադրիդ ուղևորվող և մոտ 300 ուղևոր փոխադրող գնացքի պոչամասը Կորդոբայի մոտակայքում դուրս է եկել ռելսերից և բախվել Մադրիդից Ուելվա ընթացող գնացքին, որում եղել է 200 ուղևոր։
News.am
