Логотип

Ալեն Սիմոնյան․ Վերջացրե’ք 44-օրյայի զեկույցի շուրջ շահարկումները, կես տարի անցել ա, գնացե’ք, ծանոթացե’ք

Սա այս Ազգային Ժողովի վերջին նստաշրջանն է. այս նստաշրջանում արձանագրելի՞ է արդյոք, որ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովը, որը ձևավորվել էր ԱԺ քաղաքական մեծամասնության կողմից, այդ հանձնաժողովի զեկույցը չի հրապարակվելու, չի ներկայացվելու Ազգային ժողովում։ Այս մասին այսօր՝ հունվարի 19–ին, ԱԺ–ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ դիմելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։

Վերջինս արձագանքեց. «Ես որքանով գիտեմ՝ դուք ծանոթացել եք զեկույցին և բոլոր պատգամավորները հնարավորություն ունեն ծանոթանալու։ Բայց այն բանի բերումով, որ զեկույցը պարունակում է նաև գաղտնի տեղեկություններ, դրանք լիագումար նիստում, դահլիճում ներկայացնելու հնարավորությունը սահմանափակ է։ Բայց ինչպես դուք, այնպես էլ բոլոր դահլիճում ներկա պատգամավորները, որոնք ունեն գաղտնիության թույլատվություն, կարող են մոտենալ և ծանոթանալ։

Ես կոչ եմ անում 44-օրյա պատերազմի մասին շատ խոսացող պատգամավորներին, ընդդիմադիր պատգամավորներին գոնե ծանոթանալ, բացի ձեզանից և ևս մեկ հոգու, որևէ մեկը չի ծանոթացել։ Դուք գալիս եք այստեղ մեզ քննադատում եք, հարցազրույցներ եք տալիս, դրա մասին հարցեր եք տալիս, բայց չեք գնում ծանոթանալու, միևնույն ժամանակ ասում եք եկեք դահլիճում քննարկենք։ Մի քիչ կարծում եմ տրամաբանական չէ»։

Գեղամ Մանուկյանը նկատեց. «Ես Սիմոնյան, չասեցի հրապարակային։ Հիմա համարենք այդ զեկույցը կա՞, թե՞ չկա, որովհետև քննիչ հանձնաժողովը, եթե ձևավորվում է, եթե պատրաստում է զեկույց, այդ զեկույցը ներկայացվում է Ազգային Ժողովին։ Հիմա փակ նիստում, կլինի, թե այլ ձևով, բայց կանոնակարգը պահանջում է դա։ Մինչև հիմա քննիչ հանձնաժողովի զեկույց, որպես այդպիսին, ներկայացված չի Ազգային Ժողովում։ Հիմա կծանոթանան, թե չէ… երկու հոգին էլ բավական է, որ ծանոթանան։ Որովհետև նկատի ունեցեք, որ առնվազն մեր խմբակցությունից պատգամավորներ կան, որոնք տարիներ շարունակ ամենագաղտնի տեղեկատվության տիրապետող են եղել, հիմա այդ իրավունքից զրկված են»։

Ալեն Սիմոնյանն էլ հակադարձեց, բա եթե զեկույցը չկա, դուք ինչի՞ն եք ծանոթացել. «Համ ասում եք, երեք հոգի ծանոթացել է, համ ասում եք զեկույցը կա, թե չէ։

Այս թեմայի շուրջ շահարկումները, իսկ սրանք շահարկումներ են, համարում եմ անտեղի։ Գնացեք առաջին բաժին, ծանոթացեք զեկույցին։ Ես չեմ հասկանում, լոկացիայի խնդի՞ր ենք մենք այստեղ քննարկում։ Գնացեք, ծանոթացեք, ինչի՞ չեք գնացել։ Կես տարի անցել է, ամեն հարցազրույցին, մեր լրագրողները, մնացած բոլորը առիթ բաց չեն թողնում, թողնում սրա մասին խոսելու համար։ Եղբայրներ ջան, քույրեր ջան, գնացեք ծանոթացեք, ինչի՞ չեք ծանոթանում, մեզ քննադատում եք, բայց չեք գնում ծանոթանաք, ինչի՞»

Պատգամավոր կա, որգնացել է, բացել է, նայել է, ասել է՝ չէ, շատ է, հետո կնայեմ։ Սա՞ է պրոբլեմը։ Այնտեղ մարդկանց կյանքերին վերաբերվող թեմա կա, սրա շուրջ շահարկումներ անելը շատ ու շատ մարդկանց համար, կարող եմ ասել, մեծամասնությանս համար ցավոտ է, վերջացրեք սրա շուտ շահարկումներ անելը, խնդրում եմ, գնացեք, ծանոթացեք»։

News.am