Անշարժ գույքի շուկան ակտիվացնելու համար նախաձեռնություն է մշակվել։ Այս մասին հունվարի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը։
Նա հավելել է, որ հեշտացվում է արտերկրում գտնվող անձանց համար առուվաճառքի գործարքներ կատարելու հնարավորությունը և այժմ կարիք չկա լիազորագիր ձևակերպել երրորդ անձանց անունով կամ անձամբ գալ Հայաստան։
Թովմասյանը պարզաբանել է, որ եթե կողմերը գալիս են համաձայնության և բանկը պատրաստակամություն է հայտնում ֆինանսավորել հիփոթեքային վարկը, ապա կողմերը կկարողանան առուվաճառքի պայմանագիրը ստորագրել էլեկտրոնային հարթակում և ներկայացնել գրանցման։
Սա նշանակում է, որ արտերկրում բնակվող այն անձինք, ովքեր Հայաստանում անշարժ գույք գնելու իրավունք ունեն, կկարողանան հեռավար կարգով ստորագրել պայմանագիրը և ստանալ սեփականության իրավունքի վկայականը էլեկտրոնային տարբերակով:
Պաշտոնյան հայտնել է, որ սա դեռևս փորձնական ծրագիր է:
Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքացիների համար ընթացակարգը շատ ավելի բարդ է: Հիշեցնենք նաև, որ զանգվածային լրատվամիջոցներում եղել են մի շարք հրապարակումներ՝ Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիների կողմից Երևանում բնակարաններ գնելու վերաբերյալ:
News.am
