Երեկ հացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանի վիճակը կտրուկ վատացել է, բայց բուժօգնությունը բավական ուշ է հասել ՔԿՀ։ Բուժօգնության նման սպասարկման մեղավորությունը նաև ՄԻՊ-ինն է. ՄԻՊ գրասենյակի դիմաց ակցիայի ժամանակ հայտարարեց AntiFake.am-ի խմբագիր, փաստաբան Աստղիկ Մաթևոսյանը՝ հիշեցնելով, որ ՄԻՊ-ը 11 օր շարունակ լռում է։
Նշենք, որ ակցիայի կազմակերպիչները 11 օրվա սնունդ էին բերել և շարել ՄԻՊ գրասենյակի աստիճաններին։ Ոստիկանների ուղեկցությամբ ՄԻՊ աշխատակիցը հավաքեց սնունդը։
Աստղիկ Մաթևոսյանը նշեց, որ գրասենյակում ժամը 12-ին ընդմիջման ժամ է, կարող են տանել և վայելել։
«Վայելե՛ք Նարեկ Սամսոնյանի 11 օր չկերած ուտելիքը »,-ասաց Մաթևոսյանը։
Aysor.am
