Տեղի է ունենում Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի գործով Վերաքննիչ դատարանի նիստը:
Հիշեցնենք, որ նախորդ նիստը հետաձգվել էր դատախազի փոփոխության պատճառով. նոր մեղադրող է նշանակվել Հայկ Ավետյանը: Հոկտեմբերի 23-ին Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը դատապարտվել էր 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման: Նա «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածուն է:
Դատավորը ընթերցել է առաջին ատյանի դատարանի դատավճիռը և Դավիթ Համբարձումյանին արդարացնելու վերաբերյալ փաստաբանների հայցը: Հայցին կից ներկայացված են նաև միջնորդություններ:
Միջնորդությունները վերաբերում են կալանքից ազատ արձակմանը և դեպքի վայրի տեսանյութերի ուսումնասիրմանը:
Դատարանն սկզբում քննել է փաստաբան Գայաեն Պապոյանի կողմից ներկայացված ազատ արձակման միջնորդությունը։
News.am
