Գործարար, միլիարդատեր Սամվել Կարապետյանի նախաձեռնած շարժումը՝ «Մեր ձևովը» քաղաքական ուժ է գրանցել։ Կուսակցությունը կկոչվի «Ուժեղ Հայաստան»: ABC Media-ի հետ զրույցում մեկնաբանելով տեղեկությունը՝ շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը նշեց, որ «Մեր ձևով» ժողովրդական շարժումը Հայաստանում իրական ու որակական փոփոխություններ իրականացնելու օրակարգ ունի։
Նրա խոսքով՝ այդ փոփոխություններին հնարավոր է հասնել քաղաքական հայտի և քաղաքական ակտիվ գործընթացներում ներգրավվելու միջոցով։
«Սամվել Կարապետյանի գլխավորած ուժի կազմակերպական աշխատանքներն ավարտական փուլում են։ Առաջիկայում քաղաքական ուժը հանդես կգա հստակ օրակարգով և կներկայացնի Հայաստանի զարգացման իր տեսլականը»,- փոխանցեց Մարիաննա Ղահրամանյանը։
