Հունվարի 19-ին Երևանում տեղի ունեցավ երկրորդ դատական նիստը՝ «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ն ընդդեմ Հայաստանի պետական ծառայությունների կարգավորման հանձնաժողովի (ՀԾԿՀ) գործով՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիայից զրկվելու առնչությամբ։
Նախորդ դատական նիստում «Տաշիր Կապիտալ»-ի փաստաբանները կայքում հայտարարել էին, որ դատական գործին պետք է ներգրավել երրորդ անձանց (ՀՀ հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը և «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը)։
Փաստաբան Վարդան Ալոյանը հիշեցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անմիջական հրամանը, որով կոչ էր անում ազգայնացնռլ ընկերությունը։
Ալոյանը հավելել է, որ հենց դրանից հետո է ՀԾԿՀ-ն սկսել վարույթ, որը որևէ հիմք չուներ, և միայն դրանից հետո են սկսել փնտրել և ստեղծել այդ հիմքերը։
Մեկ այլ փաստաբան՝ Արամ Օրբելյանը, պարզաբանել է, որ ՀԾԿՀ-ն մշտապես ձգձգում էր գործընթացը՝ փորձելով գտնել այդ հիմքերը, սակայն նույնիսկ այդ ջանքերը հաջողությամբ չեն պսակվել։
«Հանձնաժողովի անդամները պետք է ինքնաբացարկ հայտնեին, քանի որ ի հայտ էր երել անաչառության խնդիր։ Մասնավորապես, երկու միջնորդություն է ներկայացվել ՀԾԿՀ ղեկավար Մեսրոպ Մեսրոպյանի և հանձնաժողովի անդամ Սերգեյ Ավինյանի դեմ։
Մեսրոպյանն «ազգայնացման» գործընթացի վերաբերյալ հրապարակային հայտարարություններ է արել։ Մեսրոպյանին վարույթից հեռացնելը կդարձներ ամբողջ գործընթացը անօրինական, քանի որ նա է նախաձեռնողը։ Նրա բոլոր հայտարարությունները ցույց են տալիս, որ նա կողմնակալ է, կատարում է հրամաններ և քաղաքականապես անկախ չէ»,- նշել է փաստաբանը։
Ինչ վերաբերում է Սերգեյ Ավինյանին, նրան բացարկ անելու միջնորդություն է ներկայացվել, քանի որ նա ազգակցական կապ ունի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Անուշիկ Աղինյանի հետ, հիշեցրել է Օրբելյանը։
«Երկու միջնորդություններն էլ մերժվեցին, մինչդեռ եթե դրանցից գոնե մեկը բավարարվեր, վարույթը պետք է դադարեցվեր։
Դատարանը նույնիսկ չպետք է հասներ վարույթի փուլին, քանի որ դրանք սկսելու գործընթացն արդեն իսկ անօրինական է։ Սակայն նույնիսկ եթե դա տեղի ունենա, ընկերությանը լիցենզիայից զրկելու համար ներկայացված պատճառները ևս անհիմն են. փորձաքննություններ չեն իրականացվել, սերվերները չեն ստուգվել, կազմակերպություններին հարցումներ չեն ուղարկվել, և պատասխաններ չեն ստացվել։
Հայտարարությունները, թե ջնջված սերվերների վրա տվյալները անվերականգնելի են, իրականությանը չեն համապատասխանում. այդ տվյալները կարող էին վերականգնվել։ Սակայն ոչինչ չի արվել դա ապահովելու համար, և միակ մեղավորն ընկերության ժամանակավոր կառավարիչն է։ Չի բացառվում, որ նույնիսկ այսօր այդ տվյալները կարելի է են վերականգնել»,- ընդգծել է Օրբելյանը։
Փաստաբանները միաժամանակ փաստարկներ են ներկայացրել, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության լիցենզիայից զրկելու համար ներկայացված պատճառները (ընդհանուր առմամբ ինը կետ) ապօրինի են։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին ՀՀ հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովը զրկեց «Տաշիր» ընկերությունների խմբին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի (ՀԷՑ) էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիայից։
ՀԾԿՀ որոշման նախագծում նշվում էր, որ պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը սպառողների էլեկտրաէներգիայի օգտագործման տվյալների ամբողջական գրանցումը և պահպանությունը չի ապահովել։
Կարգավորող մարմինը պարզել է նաև, որ ընկերությունը ցածրացնել և բարձրացրել է էլեկտրաէներգիայի սպառման ցուցանիշները, է էլեկտրաէներգիայի անջատումների մասին կեղծ տեղեկություններ տրամադրել, խախտել է նոր բաժանորդների միացման ժամկետները և ռիսկեր է ստեղծել ընկերության հետագա աշխատանքի համար։
Բացի դրանից, ՀԾԿՀ-ն նշել է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն իր ավելի քան 700 միլիոն դոլարի միջոցներն ու ակտիվներն օգտագործել է այն ընկերությունների վարկային պարտավորությունները ապահովելու համար, որոնց հետ կարող էր ունենալ ընդհանուր տնտեսական շահեր։
Հիշեցնենք, որ իշխանությունները քննարկում են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ապագայի երկու սցենար՝ ազգայնացում և մասնավորեցում՝ կառավարության մասնակցությամբ ընկերության կառավարմանը։
«Տաշիր» ընկերությունների խումբը պատկանում է գործարար Սամվել Կարապետյանին, որը ձերբակալվել է Հայաստանում։ Կարապետյանը և նրա կողմնակիցները հերքում են վերանշյալ մեղադրանքները՝ իշխանությունների գործողությունները որակելով որպես հետապնդում և Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ուղղված արշավի մաս։
News.am
