Հունվարի 20-ին Երևանում տեղի է ունենում գործարար, ռուսաստանյան «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի շնորհանդեսը։
Միջոցառումը, բացի շնորհանդեսից, ներառում է նաև պանելային քննարկում և հարցուպատասխանի փուլ՝ տնտեսագետների ու մասնագիտական համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Միջոցառումից հետո տեղի կունենա «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի մամուլի ասուլիսը։
Հունվարի 19-ին հայտնի է դարձել, որ Սամվել Կարապետյանի նախաձեռնած «Մեր ձևով» շարժումը գրանցվել է որպես քաղաքական ուժ։ Կուսակցությունը կոչվելու է «Ուժեղ Հայաստան»: Քաղաքական ուժը խոստացել է մոտ ժամանակներս հանդես գալ հստակ օրակարգով և ներկայացնել Հայաստանի զարգացման իր տեսլականը։
