Логотип

Պաշտպանության նախարարությունը հերքել է մամուլում տարածվող լուրերը

Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ «Հրապարակ» օրաթերթում այսօր միանգամից իրականությանը չհամապատասխանող 3 նյութ է զետեղվել:

«1-ին կեղծիքն այն է, թե իբր «ընտրություններին ընդառաջ, ներքին հրահանգ է իջեցվել բանակի ատեստացիայի հանձնաժողովներին, որպեսզի հնարավորինս բարձր գնահատեն զինծառայողների քննությունները, և հնարավորինս մեծ թվով զինվորականների աշխատավարձեր բարձրանան»:

Հայտնում ենք, որ լրատվամիջոցի տեղեկությունն իրականության հետ որևէ աղերս չունի, ատեստավորման գործընթացին ցանկացած միջամտություն արժանանում է անձամբ պաշտպանության նախարարի և իրավապահների օրինական կոշտ արձագանքին:

2-րդ կեղծիքն այն է, թե իբր «որոշ բարձրաստիճան զինվորականներ, չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները, ճնշում են գործադրում գնդերեցների վրա՝ սպառնալիքների և այլ միջոցներով»:

Նախորդիվ, «Ազատություն» ռադիոկայանի նմանօրինակ հարցմանն ի պատասխան, պաշտպանության նախարարությունը հերքել էր այդ տեղեկությունները:

Եվ 3-րդը. սուտ են լրատվամիջոցի այն տեղեկությունները, թե իբր պաշտպանության նախարարն ու նրա ընտանիքի անդամները զբաղված են «բոլոր ոլորտներում կադրային քաղաքականությամբ կամ հովանավորությամբ»», – ասվում է հաղորդագրության մեջ:

Verelqam