Логотип

Միքայել Սրբազանը զրկված է հաղորդություն ստանալու իրավունքից

Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, գտնվելով «Իզմիրլյան» ԲԿ-ում, զրկված է հաղորդություն ստանալու իրավունքից։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ դիմելով ՀՀ արդարադատության փոխնախարար Տիգրան Դադունցին։

Թագուհի Թովմասյանը, ով տեսակցել էր Միքայել Սրբազանին՝ ԲԿ-ում, նկատեց, որ զրկված է իր սահմանադրական իրավունքից, չի կարողանում իրացնել իր կրոնական ազատությունն ու չի կարողանում մասնակցել պատարագների, ստանալ հաղորդություն։ Միքայել Սրբազանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում է, ԲԿ-ն ունի հոգևոր տեսուչ՝ Հայր Հովհաննես Թորգոմյանը, Հայր Սուրբին, սակայն, հնարավորություն չի տրվում պատարագ մատուցել ու, ըստ այդմ, հաղորդություն ստանալու իրավունքից զրկված է Սրբազան Հայրը։

 Թովմասյանն առհասարակ արձանագրեց աբսուրդային իրավիճակը, որ այժմ չորս սրբազան է կալանավորված։ Տիգրան Դադունցն էլ նշեց, թե պետք է հաշվի առնել, որ խոսքը խափանման միջոցի մասին է, որը ենթադրում է անձի որոշակի իրավունքների սահմանափակում։

«ՓաստԻնֆո»