Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների կշարունակի ռիսկեր ստեղծել Հայաստանի տնտեսության համար։ Նման արձանագրում է արել ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը 2026 թվականի տարեկան զեկույցում։ Ծառայության կարծիքով` ՌԴ–ի դեմ պատժամիջոցները կշարունակվեն, ինչը նույնպես ՀՀ–ի համար ռիսկերը կպահպանի, այդ թվում՝ երկրորդային տնտեսական պատժամիջոցների տեսանկյունից։
«Միաժամանակ որոշ աշխարհաքաղաքական կենտրոնների միջև շարունակական բևեռացումը, մեծ հավանականությամբ, կխորացնի Հայաստանի արտաքին քաղաքական և տնտեսական հարաբերությունները հավասարակշռելու տեսանկյունից առկա ռիսկերը»,– նշված է զեկույցում։
Ծառայությունը քիչ հավանական է համարում 2026 թվականին ռուս–ուկրաինական հակամարտության կայուն և երկարաժամկետ հանգուցալուծումը։
Sputnik Արմենիա
