Логотип

Լավրով․ Արևմուտքում ճգնաժամ է հասունանում, Գրենլանդիան դրա վառ օրինակն է

Արևմտյան հասարակության ներսում ճգնաժամային միտումներ են հասունանում, Գրենլանդիան դրա ակնհայտ օրինակն է, որի մասին խոսում են բոլորը։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը 2025 թվականին Ռուսաստանի դիվանագիտական գործունեությունն ամփոփող ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով՝ նախկինում դժվար էր պատկերացնել, որ Գրենլանդիայի շուրջ քննարկումները կհանգեցնեն ՆԱՏՕ-ի՝ որպես միասնական արևմտյան ռազմաքաղաքական դաշինքի միասնականության պահպանման հարցին:

Միևնույն ժամանակ Լավրովն ընդգծել է` եթե Արևմուտքը ցանկանում է իրար հետ խոսել «գողական լեզվով», իրենց իրավունքն է, բայց Ռուսաստանը խոսելու է իրավահավասարության սկզբունքների հիման վրա։

«Արտաքին ճակատում մենք պատրաստ ենք աշխատել բոլոր նրանց հետ, ովքեր կպատասխանեն փոխադարձաբար և պատրաստ են բանակցել արդար, հավասար հիմունքներով` առանց շանտաժի կամ ճնշման։ Եվ բոլորը գիտեն դա», – հավելել է նախարարը։

Գրենլանդիան Դանիայի թագավորության մաս է կազմում։ Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ կղզին պետք է ԱՄՆ–ի մաս դառնա։ Դանիայի և Գրենլանդիայի իշխանությունները զգուշացրել են Վաշինգտոնին կղզին զավթելու հետևանքների մասին՝ նշելով, որ ակնկալում են հարգանք իրենց տարածքային ամբողջականության նկատմամբ։

Sputnik Արմենիա