Логотип

Լավրով․ Ռուսաստանը ցավով է հետևում Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ծավալվող զարգացումներին

Ռուսաստանն ափսոսանքով է հետևում Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի զարգացմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է TASS-ը:

«Ինչ վերաբերում է Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ վերաբերմունքին, մենք, իհարկե, ափսոսանքով ենք հետևում, թե ինչպես է զարգանում իրավիճակը», – հայտարարել է Լավրովը:

Ինչ վերաբերում է Հայ Առաքելական Եկեղեցու հետ կապված իրավիճակում Ռուսաստանի կողմից հիբրիդային սպառնալիքների առկայության մասին Հայաստանի հայտարարություններին, Լավրովը նշել է, որ Ռուսաստանը դրանց տարակուսանքով է վերաբերվում։ «Մեզ մոտ դա բացի տարակուսանքից ոչինչ չի կարող առաջացնել», – եզրափակել է նա։

News.am