Հայաստանի հնարավոր անդամակցությունը ԵՄ-ին անհնար է ԵԱՏՄ-ին նրա անդամակցության պահպանման պարագայում, ընտրությունը պետք է կատարի հայ ժողովուրդը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«ԵՄ անդամակցության ուղղությամբ շարժվելը, իհարկե, չի կարող համատեղելի լինել ԵԱՏՄ-ում անդամակցությունը պահպանելու հետ։ Եթե Հայաստանը կայացնի համապատասխան որոշումներ, ինչպես ասել է պարոն (ՀՀ վարչապետ Նիկոլ – խմբ.) Փաշինյանը և դրանք կայացնի հայ ժողովրդի կամքին համապատասխան ձևով, ապա դա Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքն է», – ասաց Լավրովը։
«Ընտրությունն, իհարկե, պետք է կատարի հայ ժողովուրդը և ՀՀ ղեկավարությունը։ Սակայն համատեղել մասնակցությունը և՛ այստեղ, և՛ այնտեղ՝ բացարձակապես բացառված է», – հավելել է նա։
News.am
