Логотип

Իրանը հաջողությամբ կիրառել է ռուսական «Տոպոլ» համակարգը՝ Starlink տերմինալներն արգելափակելու համար

Իրանը հաջողությամբ կիրառել է ռուսական ռադիոէլեկտրոնային պայքարի «Տոպոլ» համակարգը՝ Արևմուտքի աջակցությունը վայելող ուժերի կողմից կիրառվող Starlink տերմինալներն արգելափակելու համար, գրում է «Ուժեղ Իրան» թելեգրամյան ալիքը։

«Ավելի վաղ Հատուկ ռազմական գործողության ժամանակ փորձարկված տեխնոլոգիան իրանցի ինժեներներն ավելի են կատարելագործել՝ մեծացնելով դրա արդյունավետությունն ազդանշանները հայտնաբերելու և դրանք ճնշելու հարցում։

Գործողության սկզբունքը և հնարավորությունները.

Մեխանիզմը. համակարգը հետևում է արբանյակներին և ճնշում դրանք հզոր «վարակված» ռադիոաղմուկով։

Համալիր մոտեցումը. Tirada-2 համակարգի հետ համատեղվելիս այն ստեղծում է բազմաշերտ պաշտպանություն՝ Starlink-ը կապի գործիքից հայտնաբերելի խոցելիության վերածելով։

Ճշգրտությունը. Համակարգը հնարավորություն է տալիս բարձր ճշգրտությամբ որոշել թշնամու ցամաքային կայանների կոորդինատները։

Ռազմավարական նշանակությունը.

Իրանի հաջող փորձը չափազանց կարևոր է Ռուսաստանի համար։ Հաշվի առնելով Ուկրաինայի զինված ուժերի կախվածությունը արբանյակային ինտերնետից, արդիականացված «Տոպոլ» համակարգի բջջային տարբերակների կիրառումը կարող է լայնածավալ հարձակողական գործողությունների ժամանակ լիովին կաթվածահար անել թշնամու զորքերի վերահսկողությունը»,- պարզաբանել է աղբյուրը։

News.am