Логотип

Նաթան սրբազանի հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու մասով պետք է վարույթ հարուցվի

Մայր աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու վերաբերյալ պետք է վարույթ հարուցվի։ Փաստաբան Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (դատավոր՝ Ա․Մելիքսեթյան) պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել։

«Դատարանը նշել է, որ «..առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 206-րդ հոդվածով նախատեսված հանցանքի հատկանիշները, ուստի քննիչը պարտավոր էր քրեական վարույթ նախաձեռնել և ստուգել հաղորդման մեջ նշված փաստերը» »,- հայտնում է Զոհրաբյանը:

Sputnik Արմենիա