«Թրիփփ» նախագիծն այս պահի դրությամբ Հայաստանի համար և՛ հնարավորություններ է բացում, և պարունակում է ռիսկեր։ Հնարավորությունները՝ բերել երրորդ կողմին՝ ԱՄՆ-ին, բերելն է երաշխավորի մակարդակի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
Կարապետյանը, սակայն, նկատեց՝ խաղաղության պայմանագիրը պետք է ունենա երաշխավոր, իսկ իդեալական դեպքում՝ մեկից ավելի երաշխավոր, ապա հիշեցրեց այն երկրների օրինակը, թե ինչ է տեղի ունենում, երբ միայն մեկ երաշխավոր է կամ ընդհանրապես չունեն։
«Կարևոր է ԱՄՆ-ի ներկայությունը, բայց մեզ պետք է, որ ամբողջ գործընթացը ունենա մեկ և ավելի երաշխավոր։ Դա է երկարաժամկետ խաղաղության միակ լուրջ գրավականը»,- ասաց նա։
«ՓաստԻնֆո»
