Գլխավոր դատախազությունը կբողոքարկի որոշումը, որով դատարանը ՀՀ քննչական կոմիտեից պահանջել է ուսումնասիրել արքեպիսկոպոս Նաթան սրբազանի և նախկին հոգևորականի հեռախոսազրույցի հրապարակման հետ կապված փաստերը: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Փաստաբան Արա Զոհրաբյանը երեկ` հունվարի 20-ին հայտնեց, որ արքեպիսկոպոս Նաթան Հովհաննիսյանի հեռախոսազրույցների գաղտնալսման փաստով պետք է վարույթ հարուցվի:
«Որոշումը բողոքարկվելու է, մինչև վերջանական ակտի կայացումը քրեական վարույթ չի նախաձեռնվելու»,- ասացին ՀՀ քննչական կոմիտեից։
Sputnik Արմենիա
