Логотип

Թրամփը հայ-ադրբեջանական գործընթացը ներառել է իր պաշտոնավարման 365 օրերի ընթացքում ձեռքբերված նվաճումների ցանկում

Ուղիղ մեկ տարի առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերադարձավ իշխանության՝ բարգավաճման վերականգնման, սահմանների անվտանգության ապահովման, Ամերիկայի հզորության ամրապնդման և ամերիկյան ժողովրդի շահերի գերակայության համոզիչ մանդատով։ Այս մասին ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ։

«Ընդամենը 365 օրվա ընթացքում նախագահ Թրամփը հասել է իրապես լուրջ արդյունքների՝ իրականացնելով ժամանակակից պատմության մեջ նախագահության ամենահաջող առաջին տարին», – նշել են Սպիտակ տանը:

Որպես թվով 143-րդ ձեռքբերում նշված է. «Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվել է խաղաղության պայմանագիր»։

News.am