Логотип

Ֆրանսիան կոչ է արել ՆԱՏՕ-ի զորավարժություններ անցկացնել Գրենլանդիայում

Ֆրանսիան դիմել է Գրենլանդիայում ՆԱՏՕ-ի զորավարժություններ անցկացնելու խնդրանքով և պատրաստ է իր ավանդն ունենալ դրանցում, հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գրասենյակը:

Ինչպես հայտնում է France24-ը, այս առաջարկը հնչել է Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում համաշխարհային առաջնորդների հանդիպման ֆոնին, որտեղ, ինչպես սպասվում է, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կշարունակի պնդել դանիական ինքնավար տարածքն իր վերահսկողության տակ վերցնելու «անհրաժեշտությունը»։

News.am