Логотип

Ուկրաինան Գրենլանդիայի պատճառով զրկվել է 800 մլրդ դոլարի օգնությունից

Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակը տապալել է Ուկրաինայի հետ հետպատերազմյան համաձայնագիրը։ Այս մասին հայտնում է Financial Times-ը։

Նշվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Գրենլանդիան ձեռք բերելու փորձի և նրա առաջարկած «Խաղաղության խորհրդի» նախաձեռնության նկատմամբ եվրոպական դիմադրությունը խափանել է պատերազմից հետո Ուկրաինայի համար տնտեսական աջակցության փաթեթի ծրագրերը։

Այս շաբաթ նախատեսված 800 միլիարդ դոլար արժողությամբ տնտեսական զարգացման պլանի մասին հայտարարությունը, որը պետք է համաձայնեցվեր Ուկրաինայի, Եվրոպայի և ԱՄՆ-ի կողմից Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում, հետաձգվել է։

News.am