Логотип

Պուտինը պատասխանել Է Թրամփին «Խաղաղության խորհրդի» և մեկ միլիարդի վերաբերյալ

Ռուսաստանը ստացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական հրավերը նրա «Խաղաղության խորհուրդ» նախաձեռնությանը միանալու համար: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ խորհրդակցության ժամանակ։

«Մենք իսկապես ստացել ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի անձնական դիմումը՝ նրա նախաձեռնությամբ ստեղծվող նոր միջազգային կառույցին՝ «Խաղաղության խորհրդին» միանալու հրավերով»,- հայտարարել Է Ռուսաստանի նախագահը ՝ շնորհակալություն հայտնելով ԱՄՆ-ի ղեկավարին առաջարկի համար:

Քննարկման ընթացքում Պուտինը հայտնել է, որ Ռուսաստանը պատրաստ է «Խաղաղության խորհուրդ» ուղարկել 1 միլիարդ դոլար ռուսական ակտիվներից, որոնք սառեցվել են ԱՄՆ-ի նախորդ վարչակազմի օրոք: Նրա խոսքով՝ նման որոշում կարող է ընդունվել՝ հաշվի առնելով նախաձեռնության միջազգային բնույթը և գլոբալ կայունության ամրապնդման հարցում Մոսկվայի շահագրգռվածությունը:

Նախագահը նշելէ, որ ԱՄՆ-ի նախաձեռնությունն առաջին հերթին ուղղված է միջազգային սուր ճգնաժամերի, այդ թվում ՝ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ լուծումներ գտնելուն: Միաժամանակ նա ընդգծել է, որ Ռուսաստանն ավանդաբար աջակցում է միջազգային իրադրության կայունացմանն ուղղված ջանքերին։

Պուտինը նաև հստակեցրել է, որ «Խաղաղության խորհրդին» Ռուսաստանի մասնակցության վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի կայացվել: Համապատասխան հանձնարարական է տրվելՌԴ արտաքին գործերի նախարարությանը։

«Միայն այն բանից հետո, երբ ԱԳՆ- ն ուսումնասիրի ստացված փաստաթղթերը և խորհրդակցի մեր ռազմավարական գործընկերների հետ, մենք կկարողանանք պատասխանել մեզ փոխանցված հրավերին»,- ասել Է նախագահը:

Ավելի վաղ Դոնալդ Թրամփըհայտնել էր Գազայի իրավիճակի համատեքստում «Խաղաղության խորհրդի» ձևավորման մասին և հրավիրել էր մի շարք պետությունների, այդ թվում՝ Հայաստանի, Ադրբեջանի և Բելառուսի ղեկավարներին:

Sputnik Արմենիա