Զինծառայողի մահվան դեպքի առթիվ 2026 թվականի հունվարի 14-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձերբակալված անձը կալանավորվել է։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Նշենք, որ այդ անձի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը): Նա ձերբակալվել էր։
Հիշեցնենք՝ հունվարի 14-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, հայտնաբերվել էր ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Խաչատուրի Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:
