ՀՀ–ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հաստատում է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից և վավերացումից հետո այլևս իրենք առաքելություն չեն իրականացնի սահմանին։
Այսօր Հ1–ի եթերում, դիտարկմանը, թե նախաստորագրված պայմանագրում կա մի կետ, որ կողմերը երրորդ երկրի ուժ չեն բերելու սահմանին, Ռիտերն արձանագրել է. «Կարծում ենք այո, թեև կոնկրետ չի նշվում, որ խոսքը մեր մասին է, բայց մենք գիտենք, որ երբ խաղաղության պայմանագիրը ստորագրվի ու վավերացվի, մեր կարիքն այլևս չի լինի, մեր կարիքը չի լինի սահմանին, սակայն մենք շարունակելու ենք այցելել սահմանամերձ համայնքներ։ Կա փոխհամաձայնություն, որ շարունակենք մեր աշխատանքը, այցելություններ կատարենք սահմանամերձ համայնքներ»։
Նշենք, որ Ռիտերը շուտով ավարտելու է աշխատանքը։ Դեռևս հայտնի չէ, թե ով է լինելու ՀՀ–ում ԵՄ դիտորդական առաքելության նոր ղեկավարը։
News.am
