Պուտինի բանակցությունները Ուիթքոֆի, Քուշների և Գրյունբաումի հետ կառուցողական և չափազանց անկեղծ էին։ Այս մասին հայտնել է նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»։
«Մենք եզրակացրինք, որ առանց տարածքային հարցի լուծման անհնար է ակնկալել երկարաժամկետ կարգավորում։ Մենք համաձայնեցինք, որ անվտանգության հարցերով եռակողմ աշխատանքային խմբի առաջին հանդիպումը՝ Ռուսաստանի, ԱՄՆ և Ուկրաինայի ներկայացուցիչների մասնակցությամբ, տեղի կունենա Աբու Դաբիում ուրբաթ օրը։
Ռուսաստանի անվտանգության բանակցային խումբը ձևավորվել է և առաջիկա ժամերին կմեկնի ԱՄԷ։ Դրա կազմում են պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ։ Աբու Դաբի մեկնած ռուսական պատվիրակությունը Պուտինից ստացել է կոնկրետ հրահանգներ»,- նշել է նա։
Երկկողմ տնտեսական խմբի ղեկավարներ Դմիտրիևը և Ուիթքոֆը կհանդիպեն Աբու Դաբիում։
Նրա խոսքով՝ ռուսական կողմը ընդգծել է իր պատրաստակամությունը՝ նախկինում սառեցված ռուսական ակտիվներից 1 միլիարդ դոլար ներդնել Գազայի «Խաղաղության խորհրդում». սառեցված պահուստներից մնացած միջոցները կարող են օգտագործվել տարածքային վերականգնման համար՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության պայմանագրի կնքումից հետո։
«Ռուսաստանը կշարունակի հետևողականորեն հետամուտ լինել Գազայի «Խաղաղության խորհրդի» նպատակներին, մինչև քաղաքական և դիվանագիտական միջոցներով կարգավորման հասնելը»,- եզրափակել է Ուշակովը։
News.am
