Логотип

Թուրքիան խոսքով արգելում, գործով շարունակում է ապահովել ադրբեջանական նավթի տարանցումն Իսրայել

Ադրբեջանական նավթի արտահանումն Իսրայել թուրքական Ջեյհան նավահանգստից 2025թ. հասել է եռամյա առավելագույնին, տեղեկացրել է Reuters-ը։

Թուրքիան 2024թ. նոյեմբերին հայտնել էր, որ Ջեյհանի խողովակաշարն օգտագործող արտահանողները «հարգում են Իսրայելի հետ առևտուրը դադարեցնելու իր որոշումը», և նավթը չի տեղափոխվում Իսրայել։

Չնայած դրան՝ ադրբեջանական նավթի ներմուծումը Ջեյհանից Իսրայել ավելացել է 31 տոկոսով՝ տարեկան կտրվածքով, և հասել է օրական 94 հազար բարելի 2025թ., սա ամենաբարձր ցուցանիշն է 2022-ից ի վեր, ինչն էլ ավելի է խորացրել Իսրայելի կտրվելը Ռուսաստանից՝ երկիր նավթի մատակարարումների մեծությամբ երկրորդ երկրից։

Այս տվյալները վերջին օրինակն են այն բանի, թե ինչպես է Իսրայելը շարունակում առևտուր անել այն երկրների ձեռնարկությունների հետ, որոնց կառավարությունները դատապարտում են նրա գործողությունները Գազայում։ Հարավային Աֆրիկան, որն Իսրայելին մեղադրել է ցեղասպանության մեջ Միջազգային քրեական դատարանում, նրա ածխի գլխավոր մատակարարն էր 2025թ.։

News.am