Логотип

Իր դիմումի համաձայն կարգալույծ է հռչակվել Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը

Մայր աթոռ սուրբ Էջմիածնի միաբան հոգեշնորհ տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը կարգալույծ է հռչակվել իր դիմումի համաձայն։ Այս մասին տեղեկանում ենք Մայր աթոռի տեղեկատվական համակարգից։

«Հունվարի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ, իր դիմումի համաձայն կարգալույծ է հռչակվել Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը»,- ասված է հաղորդագրությունում։

Կարգալույծ եկեղեցականն այսուհետև կդասվի աշխարհականների շարքին՝ Արտյոմ Անանյան ավազանի անունով:

Հավելենք, որ հայր Շահեն վերջին շրջանում՝ կաթողիկոսի հեռացման արշավի ամիսներին, հրապարակային ելույթներով հանդես է եկել՝ ի պաշտպանություն եկեղեցու։ 2025թ–ի հոկտեմբերին «Մեր ձևով» շարժման հրավիրած հանրահավաքի ժամանակ էլ նա հայտարարել էր, որ այո՛, հոգևորականները զբաղվում են քաղաքականությամբ, սակայն ոգու քաղաքականությամբ։

Sputnik Արմենիա