Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված քաղաքացիներից 10–ի առողջական վիճակը բավարար է, մեկ մարդ հոսպիտալացվել է։
«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով։
«Բժիշկներից կազմված մեր բրիգադը, անհրաժեշտության դեպքում, օպերատիվ բուժօգնություն ցուցաբերելու նպատակով մեկնել է Լեռնային Ղարաբաղից այսօր Հայաստան տեղափոխվող մեր 11 հայրենակիցներին դիմավորելու:
Այս պահին բոլորն անցել են բուժզննում, նրանցից մեկը հոսպիտալացվել է Գորիսի բժշկական կենտրոն` լրացուցիչ հետազոտության:
Մեր 10 հայրենակիցների առողջական վիճակը բավարար է»,– գրել է նախարարը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լեռնային Ղարաբաղում բնակվող 10 հայ և ազգությամբ ռուս մեկ ՀՀ քաղաքացի տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն։
