Դատարանը 3 ամսով երկարաձգեց Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության մեջ մեղադրվող Նարեկ Օհանյանի և Գևորգ Հարությունյանի կալանքը։
Դատական նիստի ընթացքում Նարեկ Օհանյանը խնդրեց հաշվի առնել իր երեխաների հոգեբանական ծանր վիճակը և իր խափանման միջոցը փոխարինել տնային կալանքով։
«Ես և եղբայրս միասին ենք ապրել, ծնողներս շուտ են մահացել։ Փետրվարի 5–ից հետո իմ երեխաները չգիտեն, որ իրենց հոպարը չկա, ու առաջին Նոր տարին նրանք անցկացրել են առանց հոպարի ու ինձ, խնդրում եմ ուշադրություն դարձնեք իմ երեխաների հոգեբանական վիճակի վրա։ Ֆինանսականին չեմ ուզում անդրադառնալ, միայն երեխաներիս հոգեբանական վիճակը»,– ասաց Նարեկ Օհանյանը։
Օհանյանի պաշտպան Վահան Հովհաննիսյան դատարանին միջնորդեց տնային կալանք կիրառել, սակայն դատարանը մերժեց։
Sputnik Արմենիա
