Логотип

Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ՎԵՆՍԻ ԱՅՑԻ ԺԱՄԱՆԱԿ ՊԵՏՔ Է ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ԲԱՔՎՈՒՄ ՊԱՏԱՆԴԱՌՎԱԾ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻՆ ԱԶԱՏԵԼՈՒ ՀԱՐՑԸ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է

«Հայտնի դարձավ, որ ԱՄՆ փոխնախագահը փետրվարին այցելելու է ոչ միայն Հայաստան, այլև Ադրբեջան։

Այս պահին դնում եմ մի կողմ Երևան և Բաքու կատարվելիք այցերի օրակարգերի ասիմետրիան, թեպետ դա էլ ձախողված արտաքին քաղաքականության արդյունք է։

Կարծում եմ, պետք է մաքսիմալ լարել հայկական ներուժը և հարց բարձրացնել այդ այցի ընթացքում Բաքվում պահվող մեր ռազմագերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատարձակման մասին։

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացին ամիսներ առաջ հաջողվել էր Մինսկում հասնել մի քանի տասնյակ բելառուս քաղբանտարկյալների ազատությանը։

Նույն սցենարը հնարավոր է ինչպես Ալիևի, այնպես էլ Փաշինյանի դեպքում։

Ադրբեջանում՝ քրիստոնյա հայերի, իսկ Հայաստանում՝ առնվազն հիգևոր սպասավորների իրավունքների պաշտպանությունը տեղավորվում է թե՛ Վենսի անձնական, թե՛ Թրամփի վարչակազմի աշխարհայացքի մեջ։

Մնում է մենք՝ Հայաստանում և Սփյուռքում, նպատակային աշխատենք այս ուղղությամբ։

Վստահ եմ՝ կարող ենք կապիտալիզացնել Վենսի այցը մեր հայրենակիցների ազատության տեսքով»։

Aysor.am