ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներն այսօր հանդիպել են Աբովյանի բնակիչների հետ։
«Աբովյանում էլ քաղաքացիների դիրքորոշումը հստակ էր` պետք է ազատվել այս իշխանությունից, և միասնաբար դա հնարավոր է։ Պետք է հասնենք իշխանափոխության, պիտի կանխենք այս իշխանության վերարտադրությունը»,– ասել է Սաղաթելյանը հանդիպման ժամանակ։
Հանդիպմանը մասնակցել են խմբակցության մեծ թվով պատգամավորներ, այդ թվում Սեյրան Օհանյանը, Լևոն Քոչարյանը, Քրիստինե Վարդանյան, Գառնիկ Դանիելյանը, Աննա Գրիգորյանը։
News.am
