Логотип

Սոչիում և Ադլերում տեղի են ունեցել «Մենք Էջմիածնի հետ ենք» կարգախոսով զանգվածային հանրահավաքներ

Սոչիում տեղի է ունեցել «Մենք Էջմիածնի հետ ենք» կարգախոսով զանգվածային հանրահավաք՝ ի աջակցություն Հայ Առաքելական Եկեղեցու, հաղորդում է Kub Mash տելեգրամյան ալիքը։

«Մեկուկես հազարից ավելի մարդ է հավաքվել Ադլերի «Սուրբ Սարգիս» հայկական եկեղեցու մոտ և համերաշխ վանկարկել․ «Ոչ պառակտմանը», «Եկեղեցու միասնությունը ժողովրդի միասնությունն է», «Եկեղեցին և ժողովուրդը միասնական են», «Մեր Կաթողիկոսը Գարեգին Բ-ն է»։

Ակցիային միացել են «Նոյի ժառանգներ», «Խաչակիր ազատագրական շարժում» և «Կուբանի հայերի միություն» հասարակական շարժումները, — գրում է ալիքը։

News.am