Логотип

Նոր անկարգություններ Մինեապոլիսում. ոստիկանությունը ծուխ է կիրառել ամբոխը ցրելու համար

ԱՄՆ Մինեապոլիս քաղաքում շարունակվում են անկարգությունները, որոնք սկսվել էին 37-ամյա տեղացի բնակչի սպանությունից հետո։

RT-ի հաղորդմամբ՝ ուժայինները դեպքի վայր են ժամանել զրահապատ մեքենայով, այն բանից հետո, երբ ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) գործակալները հարձակման են ենթարկվել։ Նրանք ծուխ են կիրառել ամբոխը ցրելու համար։

Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը նոր թափ ստացան այն բանից հետո, երբ հունվարի 24-ին Մինեապոլիսում սպանեցին 37-ամյա ԱՄՆ քաղաքացի Ալեքս Պրետին նրան զինաթափելու փորձի ժամանակ։ Նա դիպլոմավորված բուժաշխատող էր։

Մինեսոտայի իշխանություններն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից կրկին պահանջել են վերջ դնել խիստ ներգաղթային քաղաքականությանը, որի հետևանքով արդեն երկու մարդ է մահացել։

Հունվարի սկզբին ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) գործողության ժամանակ մահացու ելքով միջադեպ էր տեղի ունեցել, որը հանրության շրջանում կտրուկ արձագանքի էր արժանացել։ Գերատեսչության աշխատակիցը կնոջ էր սպանել, որը, ուժայինների վարկածով, փորձել է մեքենայով վրաերթի ենթարկել իրավապահներին։

Sputnik Արմենիա