Логотип

Ռոմանոս կողմից ՀԷՑ-ում իրականացված կադրային ջարդից տուժածները, մեկը մյուսին հաջորդելով, հաղթում են դատարանում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարչի պաշտոնում Ռոմանոս Պետրոսյանի նշանակումից հետո ՀԷՑ-ում կադրային ջարդ է տեղի ունենում՝ առանց հիմնավորման։ Աշխատակիցներին անհիմն աշխատանքից ազատելուց հետո ՀԷՑ նախկին աշխատակիցները հայցերով դատարան են դիմել՝ վերականգնելու իրենց խախտված իրավունքներն, ինչն արդեն իսկ հաջողվել է. Ռոմանոս Պետրոսյանի անհիմն որոշումները մեկը մյուսին հաջորդելով փշրվում են դատարանում։

Փաստաբան Վարդան Ալոյանը «Փաստինֆո»-ին հայտնեց, որ աշխատանքից ազատվել է 50 աշխատակից, որոնցից 48-ը դատարան է դիմել։Գործերի մի մասով՝ 7-8 անձի հայցադիմումներն արդեն բավարարվել են, դատարանն անվավեր է ճանաչել Պետրոսյանի որոշումները, մյուս գործերը դեռևս քննության փուլում են։

Ռոմանոս Պետրոսյանը խտրական մոտեցում է ցուցաբերել, աշխատանքից ազատված անձանց մի մասին Պետրոսյանն անգամ երբևէ չի էլ տեսել։