Логотип

Արագածոտնի թեմում կատարվել է ապաշխարության ու բժշկության աղոթք

Առաջավորաց պահքի բարեկենդանի երեկոյան Թեմի վարչական խորհրդի ատենապետ Հոգեշնորհ Տեր Շնորհք Աբեղա Պալոյանի հանդիսապետությամբ՝ Արագածոտնի թեմի հոգևորականները հավատացյալների հետ մեկտեղվել էին համատեղ աղոթքի Աշտարակի Սուրբ Մարիանե Եկեղեցում։

Կատարվել է «Կանոն գիշերային ժամու աղոթից, որ կատարի ի վերայ ծանր հիւանդաց՝ ի բժշկութիւն ցաւոց և ի քաւութիւն յանցանաց» կարգը։

«Այս կարգն, ըստ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ծիսակարգի, կատարվում է ծանր հիվանդի համար, սակայն քանի որ այսօր հայ հասարակությունը փոթորկված է, ատելության խոսքն ու վարմունքը ցավոք տիրապետող են, և սա մեղքի արտահայտություն է, ուստի կարգը կատարվեց ընդհանական կերպով՝ ի բժշկություն և ի խաղաղություն ազգիս հայոց»։

Արագածոտնի թեմը ձևավորում է Առաջավորաց պահքից առաջ այս խորհդավոր կարգը կատարելու գեղեցիկ ավանդություն։

Արարողության ավարտին իր խոսքը ներկաներին ուղղեց Արժանապատիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը:

Տեր Հայրը ներկայացրեց հավատացյալներին կատարված կարգի խորհուրդը և հորդորեց պահել միայն Հայ Եկեղեցուն հատուկ այս պահքը/.ժ նշված է հաղորդագրությունում:

News.am