Логотип

Կյանքից հեռացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը

70 տարեկան հասակում կյանքից հեռացել է պետական գործիչ, Երևանի նախկին քաղաքապետ և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանը:

Նրա մասնագիտական ուղին նշանակալի հետք է թողել Հայաստանի էներգետիկ և վարչական համակարգերի զարգացման գործում՝ սկսած 1990-ականների վերջին էներգետիկայի փոխնախարարի պաշտոնից մինչև մայրաքաղաքի ու առանցքային կարգավորող մարմնի ղեկավարումը։

Ռոբերտ Նազարյանը Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է 2001-2003 թվականներին, որից հետո նշանակվել է ՀԾԿՀ նախագահ՝ այդ պաշտոնում վերընտրվելով նաև 2008-ին և 2013-ին։ Հարկ է նշել, որ պետական գործչի գործունեությունը վերջին տարիներին հայտնվել էր իրավապահների ուշադրության կենտրոնում։

2023 թվականին ՀՀ գլխավոր դատախազությունը հայց էր ներկայացրել դատարան՝ պահանջելով Նազարյանից և նրա տիկնոջից հօգուտ պետության բռնագանձել ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքը։

Նախկին քաղաքապետի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը՝ հունվարի 27-ին, ժամը 18:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:

Verelq.am