Логотип

Քաղաքականություն՝ սգի փոխարեն. Փաշինյանի «երկնային բանակը»

Նիկոլ Փաշինյանն այսօր «հնարել» է նոր տերմին՝ «երկնային բանակ»: Իհարկե շատերն են թերևս խիստ հուզվել այդ տերմինից, սակայն Նիկոլ Փաշինյանն ինքը զբաղված է ոչ թե հուզականությամբ,այլ քաղաքականությամբ: Եվ նրա «հնարած» տերմինը մաքուր քաղաքական է, որի տողատակում «իրական» և «պատմական» Հայաստանների բաժանումն է զինված ուժերի մասով:

Միայն հուզական պրիզմայով կարող է «երկնային բանակ» հասկացությունը ընկալվել իբրև զոհված զինծառայողների ամբողջություն: Քաղաքական առումով Փաշինյանը այդպես բաժանում է Հայաստանի զինված ուժերը, այդպիսով «երկնային» բնորոշելով այն զինուժը, որի մարտական առաջադրանքների շարքում էր, և այդ շարքում նաև առաջնայիններից մեկն էր Հայաստանի հանրապետության անվտանգության համակարգի արցախյան թևի պաշտպանությունը:

Հիշեցնեմ, որ Նիկոլ Փաշինյանը դեռևս 2025 թվականի օգոստոսի 18-ի ուղերձում է շատ թափանցիկ հայտարարել, որ «խաղաղության խնամակալության» շրջանակում դրված է անգամ զոհված զինծառայողների հիշատակը պաատվելու ձևերի և բովանդակության փոփոխությունը:

Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ, վերլուծաբան

Verelq.am