Логотип

Ադրեջանից շաքարավազ ներկրելու շուրջ բանակցություններ են ընթանում

Ադրբեջանից հացահատիկ և վառելանյութ ներկրելուն զուգահեռ բանակցություններ են ընթանում շաքարավազի ներկրման շուրջ, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղյուրներին։

Ըստ թերթի՝ այդ հարցում շահագրգռված է գործարար Սամվել Ալեքսանյանը, որը թերթի պնդմամբ՝ «շաքարի ներմուծման մոնոպոլիտ» ունի Հայաստանում։

Թերթը հիշեցրել է, որ Ադրբեջանից հացահատիկ ներմուծող ընկերությունն Ալեքսանյանին է պատկանում, իսկ բենզին ներմուծողների թվում նրա կնոջ՝ Շողերինա Ալեքսանյանի եղբոր ընկերությունն է՝ «Շիշա ուորլդ»-ը։

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը դեկտեմբերի 6-ին տեղեկացրել էր, որ Երևանն ու Բաքուն քննարկում են Ադրբեջանից Հայաստան նավթի ու նավթամթերքի արտահանման հարցը: Գրիգորյանը հաստատել էր, որ նման քննարկումներ կան:

Դեկտեմբերի 18-ին ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին Հայաստան «նավթամթերքի առաջին խմբաքանակն» ուղարկելու մասին:

Ավելի ուշ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ադրբեջանական նավթամթերքով բեռնված շարժակազմն Ադրբեջանից շարժվել է և գալիս է Հայաստան։ Նա տեղեկացրել էր, որ առևտուրը տեղի է ունենում մասնավոր ընկերությունների միջև, բայց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմաններն են, որ հնարավորություն են ստեղծել այդ առևտրի համար։

Armenia Today