Логотип

Իրավապահներն աղմկահարույց գործերին նոր ընթացք կտան ու կկայացնեն կոնկրետ որոշումներ

Իշխանություններն իրավապահներին հրահանգել են նախկին աղմկահարույց գործերին նորից լայն ընթացք տալ և կոնկրետ որոշումներ կայացնել, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ թերթի՝ ընտրություններին ընդառաջ՝ նախկին պաշտոնատար անձանց նկատմամբ հարուցված քրեական գործերով կարող են սկսվել կամ վերաակտիվանալ հարցաքննությունները, առերեսումները, նոր վարույթները։

Իրավապահների ուշադրության կենտրոնում են նաև հոգևորականները, որոնց շուրջ ևս հնարավոր է ուժեղանա իրավապահ հետաքրքրությունը, նշել է թերթը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025-ից պահանջում է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրաժարականը՝ հայտարարելով, որ նա զավակ ունի և խախտել է կուսակրոնության ուխտը։ Փաշինյանի հետ 10 եպիսկոպոսի հանդիպումից հետո, ովքեր ևս պահանջում են կաթողիկոսի հրաժարականը, ՀՀ իշխանություններն ուժեղացրել են եկեղեցու վրա ճնշումը։ Հունվարի 5-ին Փաշինյանը և տասը եպիսկոպոս հանդես էին եկել հայտարարությամբ, որում ներկայացրել էին եկեղեցու բարենորոգման ճանապարհային քարտեզ և հայտնել Համակարգող խորհրդի ձևավորման մասին:

Armenia Today