Լոս Անջելեսում տեղի է ունեցել ՀՅԴ հիմնադրման 135-ամյակին նվիրված միջոցառում։ Երեկույթին մասնակցելու համար հրավիրվել էին բազմաթիվ պատվավոր հյուրեր, կոնգրեսականներ ու քաղաքապետեր։
Միջոցառման գլխավոր բանախոսը ՀՀ ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանն էր։
Ըստ մասնակիցների՝ ՀՅԴ գլխավոր առաքելությունը պետք է մնա անփոփոխ՝ պետականության պահպանում և Սփյուռքի հետ կապերի ամրապնդում։
ՀՅԴ Բյուրոյի անդամների ամենակարևոր նպատակը 2026թ-ի հունիսի 7-ի ընտրություններում Հայաստանում արդարության վերականգնումն է։
Alpha News
