Логотип

«Իրանին ևս մեկ նավատորմ է մոտենում». Թրամփը Թեհրանի հետ գործարքի հույս ունի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանին ամերիկյան «ևս մեկ հիանալի նավատորմ» է մոտենում։

«Հիմա Իրանին ևս մեկ հիանալի նավատորմ է մոտենում, այնպես որ կտեսնենք։ Հուսով եմ՝ նրանք գործարք կկնքեն։ Հույս ունեմ, որ նրանք կկնքեն գործարք», – հայտարարել է Թրամփը` Այովա նահանգի բնակիչների առջև ելույթ ունենալիս։

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նույնպես սպառնացել էր Թեհրանին։

«Եթե Իրանը ճակատագրական սխալ թույլ տա և հարձակվի Իսրայելի վրա, մենք այնպիսի ուժով կպատասխանենք, ինչպիսին Իրանը դեռ երբեք չի տեսել», – ասել էր Նեթանյահուն։

Նշենք, որ ԱՄՆ-ի ճնշումը Իրանի վրա ուժեղանում է։ Հունվարի 22-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերն «ամեն դեպքում» ուղևորվում են դեպի Իրան։ Միևնույն ժամանակ նա միանշանակ չպատասխանեց այն հարցին, թե արդյոք բացառվո՞ւմ է ռազմական միջամտությունը` նշելով, որ չի կարող կանխատեսել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները։

Sputnik Արմենիա