Հունվարի 26-ին Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանը և բրենդի դեսպան, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանն այցելեցին Զինվորի տուն վերականգնողական կենտրոնի բուժառուներին, հաղորդում է Արդշինբանկի մամուլի ծառայությունը։
Ջերմ մթնոլորտում կայացավ հյուրերի հանդիպումը զինծառայողների և վետերանների հետ, ինչը դարձավ մեր երկրի պաշտպանների հանդեպ խորը հարգանքի, աջակցության և միասնության ևս մեկ արտահայտություն:
ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՎԵՑ ՆՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ, համաձայն որի այսուհետ բանկի կանխիկի մուտքագրման բանկոմատներում, փոխարկման գործարքի ժամանակ ձևավորված մետաղադրամը հնարավոր կլինի հեռախոսահամարին ուղղելուց բացի փոխանցել Զինվորի տուն վերականգնողական կենտրոնի հաշվեհամարին: Զինվորի տուն բարեգործական-հասարակական կազմակերպության հիմնադրման պահից Արդշինբանկը հանդիսանում է վերջինիս մշտական աջակից և գործընկեր։
Իր ողջույնի խոսքում Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանը մասնավորապես նշեց. «Ձեզանից յուրաքանչյուրն արդեն սխրանք է գործել, խոսքս ոչ միայն մարտի դաշտի մասին է, այլ նաև այն ամենօրյա աշխատանքի, որ դուք կատարում եք այստեղ՝ վերականգնողական կենտրոնում, ապաքինման, լիարժեք կյանքին վերադառնալու ճանապարհին: Մեզ համար կարևոր է մշտապես լինել ձեր կողքին և մեր ուժերի ներածի չափով աջակցել»։
Այցելության ընթացքում զինծառայողներն ու բուժառուները զրուցեցին և լուսանկարվեցին Արթուր Ալեքսանյանի հետ, հարցուփորձ արեցին մարզումների, վնասվածքներից հետո վերականգնողական ընթացքի մասին, փոխանակվեցին հոգեբանական ամրության և չհանձնվելու մասին խորհուրդներով։
Շնորհակալական խոսքով ներկաներին դիմեցին Զինվորի տուն վերականգնողական կենտրոնի հիմնադիրները՝ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը և Հայկուհի Մինասյանը:
«Այս տանը՝ Զինվորի տանը, այնքան պատմություններ կան, կարելի է ասել՝ մեր բանակի փառահեղ էջեր՝ խտացված մեկ տեղում: Զինվորի տան բուժառուները 90-ականներին վիրավորված, 4-օրյա և 44-օրյա պատերազմների ժամանակ վիրավորված տղաներ են: Արդշինբանկը Զինվորի տան կողքին է՝ տղաների սոցիալական խնդիրները լուծելիս, տղաների վերաինտեգրման ծրագրերն իրականացնելիս, օպերայի փառահեղ համերգը հիշենք, երբ տղաները բեմ բարձրացան ու բոլորին ապացուցեցին, որ շարունակում են ապրել և ապրեցնել»,- նշեց Արմեն Մուրադյանը։
«Արդշինբանկի հետ համատեղ իրականացված ամենակարևոր ծրագրերից է Բալահովիտի ծրագիրը: Բանկը մեծ գումար է փոխանցել Հայաստան համահայկական հիմնադրամին՝ հատուկ հարմարեցված թաղամասի կառուցմանը մասնակից լինելու նպատակով: Այդ թաղամասում 8 զինհաշմանդամի տուն է կառուցվում այս պահին, շուտով տղաներն իրենց սեփական տներում կապրեն:
Սոցիալական և վերաինտեգրման ծրագրերն այն կարևոր կետերից են, առանց որոնց ֆիզիկական բուժումը հաճախ անկարող կլինի տղաներին կյանքի վերադարձնել»,- նշեց Հայկուհի Մինասյանը:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
