«Մեր ձևով» շարժման ներկայացուցիչները՝ Նարեկ Կարապետյանի գլխավորությամբ այցելեցին Եռաբլուր պանթեոն։
Նրանք ծաղիկներ խոնարհեցին զոհվածների շիրիմներին, զրուցեցին զոհվածների հարազատներից մի քանիսի հետ։
Նշենք, որ այսօր Հայաստանում նշվում է բանակի 34–րդ տարեդարձը։ Ամեն տարի այս օրը Եռաբլուրը բազմամարդ է, այցելում են թե երկրի ղեկավարները, թե քաղաքական ու հասարակական դեմքեր։
Այս տարի, սակայն բարձրագույն ղեկավարներից ոչ ոեք չկար, նրանք Եռաբլուր էին այցելել երեկ։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Ազգային ժողովը օրենք ընդունեց, որով հունվարի 27–ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր։
News.am
