Логотип

Աղաչում ենք ձեզ, արեք ամեն ինչ, որպեսզի սրանց հետքը չմնա. Զոհվածի մայրը՝ Նարեկ Կարապետյանին

Ես չգիտեմ, թե ինչպես խնդրեմ, աղաչեմ մեր ժողովրդին, որ նրանք ուշքի գան։ Մենք աղաչում ենք ձեզ, արեք ամեն ինչ որպեսզի նրանք չլինեն, նրացն հետքը չմնա: Այս մասին, այսօր՝ հունվարի 28–ին, Եռաբլուրում ասաց զոհված զինծառայողներից մեկի մայրը՝ դիմելով «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանին։

Կնոջ խոսքով՝ միակ բանը որ մնացել է եկեղեցին է, դա էլ են ուզում մզկիթի վերածեն։

Նա խնդրեց ամնե ամեն ինչ և իրենք նրանց հետ են և կարող են հուս դնե իրենց վար։

Զոհվածներից մեկի հայրն էլ Նարեկ Կարապետյանին ասաց. «Ես հերոս չեմ, ես իմ ազգի զինվորն եմ, հերոսը որդիս է՝ Սերգեյը. պետք է Էս երկիրը երկիր սարքենք այս վիճակից դուրս գանք»։

Հիշեցնենք, որ այս պահին «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը շարժման այլ անդամների հետ գտնվում է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ հարգանքի տուրք մատուցելու:

News.am