2025 թվականին Ադրբեջանի կառավարությունը պետական բյուջեից հատկացրել է 8068 միլիարդ մանաթ (4,74 միլիարդ դոլար՝ ներկայիս փոխարժեքով), ինչը 22,9%-ով ավելի է 2024 թվականի համեմատ, հայտնել է Interfax-ը՝ հղում անելով երկրի Ֆինանսների նախարարությանը։
Ըստ հրապարակման՝ այս բյուջետային կետի կատարման մակարդակը 2025 թվականին կազմել է 96,1%։ Նախարարությունը նշել է, որ պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը կազմել են 2025 թվականի պետական բյուջեի իրական ծախսերի 20,9%-ը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ երկիրը «մեծացնում է ռազմական հզորությունը»։ Ադրբեջանի իշխանությունները բյուջեի 21%-ը կուղղեն պաշտպանությանը և ազգային անվտանգությանը։ 2026 թվականի բյուջեի նախագծում երկրի կառավարությունը ռազմական ծախսեր է նախատեսել 5,12 մլրդ դոլարի մակարդակում։
Armenia Today
