Логотип

Քոչարյան․ «Թրամփի ուղին» դառնալու է Հայաստանի ամենամեծ անվտանգային սպառնալիքը

«Թրամփի ուղին» (TRIPP) դառնալու է Հայաստանի ամենամեծ անվտանգային սպառնալիքը։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Այս ֆորմատով հայկական շահն այստեղ չի երևում ընդհանրապես, Հայաստանը նույնիսկ կողմ չէ այստեղ, այլ կիսակողմ է` 25 տոկոսով»,– ասաց Քոչարյանը։

Ըստ նրա` Թրամփի ուղին հայ-ամերիկյան պրոյեկտ է, բայց նախատեսված Ադրբեջանի և Թուրքիայի համար։

Նա բացատրեց, որ տրանզիտային ուղիները ունեն երկու գործոն։ Առաջինն աշխարհաքաղաքական կշիռ է հաղորդում նրան, ով վերահսկողություն տակ է պահում տարածքը և երկրորդը տնտեսական գործոնն է։

«ԱՄՆ–ն բրդելու է այս ծրագիրն առաջ, բայց իր տնտեսական շահը չեմ տեսնում, միակ բացատրության անունն է` Իրան։ Նրանք ուզում են Իրանը վերցնել հսկողության տակ։ Այսպիսով` այս ծրագրով Հայաստանն իրեն դնում է աշխարհաքաղաքական խոշոր շահերի բախման կետում։ Մեկ անգամ արդեն այդ հարվածը կերել ենք, չգիտեմ` ինչի ենք նորից անում»,– հավելեց Քոչարյանը։

Ռոբերտ Քոչարյանի կարծիքով` այս ծրագիրը կարող է Հայաստանին հանել այդ բախման կետից, եթե ընդլայնվի ու բոլոր խաղացողները դառնան շահառուներ, օրինակ` Չինաստանը կամ Ռուսաստանը:

Sputnik Արմենիա