«Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի մոտ հենաշարժողական խնդիր է առաջացել»,- «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ և վարողներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Սամսոնյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Հիշեցնենք՝ Նարեկ Սամսոնյանին դատարանի դահլիճ այսօր անվասայլակով էին բերել։
Առաջիկայում անցկացվելիք հետազոտությունները հստակ ցույց կտան՝ այդ ամենը 2 շաբաթից ավելի շարունակվող հացադուլի՞ հետևանքով էր, թե՞ կալանքի՝ ընդհանրապես՝ հաշվի առնելով կալանավայրի պայմանները։
«Ես համարում եմ՝ այս ամեն ինչն է կալանքի հետևանք։ Հացադուլն էլ է կալանքի հետևանք»,- այս առնչությամբ լրագրողներին ասաց փաստաբանը՝ հավելելով, որ Սամսոնյանին մոտ օրերս նորից կհետազոտեն, հավելյալ տեղեկություն կհաղորդվի։
Aysor.am
