ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վերջին օրերին բանակցություններ է վարել Իրանի հարցով և նախատեսում է դրանք շարունակել։
«Ես դրանք ունեցել եմ և պլանավորում եմ ունենալ», – ասել է Թրամփը՝ պատասխանելով նախագահական լրագրողների հարցին։
Այնուամենայնիվ, ամերիկացի առաջնորդը չի նշել, թե կոնկրետ ում հետ կամ երբ է բանակցություններ վարել։
ԱՄՆ նախագահը նաև կրկնել է, որ այժմ Իրան են ուղևորվում բազմաթիվ «շատ հզոր» ամերիկյան նավեր։ «Հիանալի կլիներ, եթե մենք դրանք չօգտագործեինք», – ասել է նա։
Ամերիկացի նախագահը նաև ներկայացրել է իր պահանջները Թեհրանին։ «Ես նրանց ասացի երկու բան։ Նախ՝ ոչ մի միջուկային զենք։ Եվ երկրորդ՝ դադարեցրեք ցուցարարներին սպանելը», – ասել է Թրամփը։
News.am
