Логотип

Իրանից մի խումբ քաղաքացիներ են մտել Հայաստան․ ԱԱԾ-ն ձերբակալել է

Հունվարի 20-ին, Մեղրիի սահմանային հատվածում, ուշագրավ իրավիճակ է եղել։ ArmLur.am-ի տեղեկություններով՝ Իրանի Հանրապետությունից տասնյակից ավելի անձինք են փորձել ներխուժել Հայաստան։ Ժամը 00։05-ի սահմաններում նրանք փորձել են ապօրինի, առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության, փշալարային ցանկապատի վրայով հատել ՀՀ-Իրանի Իսլամական Հանրապետության պետական սահմանը։ Արդյունքում, նրանք ձերբակալվել են ԱԱԾ-ի կողմից և ներկայումս գտնվում են ձերբակալված անձանց պահման վայրում։

Կայքին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Իրանի քաղաքացիները, ինչպես նաև այլ երկրի ներկայացուցիչներ, որոնք փորձել էին ապօրինի հատել ՀՀ պետական սահմանը, ձերբակալվել են ԱԱԾ-ի կողմից և ներկայումս գտնվում են ձերբակալված անձանց պահման վայրում։

Այս առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեից պաշտոնապես հայտնել են, որ պետական սահմանն ապօրինի հատելու փորձի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, և 7 անձ կալանավորված է։

News.am