Логотип

Արաղչի․ Իրանը պատրաստ է մտնել ԱՄՆ-ի հետ բանակցությունների մեջ միջուկային թեմատիկայի վերաբերյալ

Իրանը պատրաստ է նորից բանակցել Միացյալ Նահանգների հետ միջուկային ծրագրի շուրջ և երբեք չի պլանավորել միջուկային զենք ստեղծել, հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին։

Ուրբաթ արտգործնախարար Աբաս Արաղչին Ստամբուլում հանդիպել է իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է նորից սկսել միջուկային բանակցությունները Միացյալ Նահանգների հետ։ Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք չի պլանավորել միջուկային զենք ստեղծել»,- ասել է նախարարը։

News.am